Չեխիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլին»<br />


Չեխիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլին»

  • 24-07-2009 17:14:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Չեխիան մտադիր չէ նորից մասնակցել «Եվրaտեսիլ» երգի մրցույթին, հաղորդում է BBC-ն: Ինչպես պարզաբանել է հեռուստաընկերության ներկայացուցիչը, այդ որոշումն ընդունվել է երկիրը ներկայացնող արտիստների անհաջող ելույթների եւ, որպես հետեւանք, չեխ հեռուստադիտողների շրջանում մրցույթի նկատմամբ ոչ մեծ հետաքրքրության պատճառով: Չեխիան սկսել է եվրոպական երգի մրցույթին թեկնածուներ ուղարկել 2007 թվականին եւ այդ ժամանակվանից այդ երկրի ներկայացուցիչները ոչ մի անգամ նույնիսկ կիսաեզրափակիչ դուրս չեն եկել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play