Ուկրաինան ԱՄՆ-ին է վաճառել երկու կործանիչ<br />


Ուկրաինան ԱՄՆ-ին է վաճառել երկու կործանիչ

  • 22-07-2009 18:50:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիեւը ԱՄՆ-ին վաճառել է ռուսական արտադրության երկու Սու-27 կործանիչ-կալանիչ: Այս մասին, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հայտնել է Ռեգիոնների կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն` ԶԼՄ-ների միջոցով հարցում ուղղելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին այդ գործարքի առնչությամբ հետաքննություն անցկացնելու պահանջով: Փաստաթղթում խորհրդարանի պատգամավորը ընդգծում է, որ «ամերիկացիները չեն թաքցնում` կործանիչներն օգտագործվելու են օդաչուների ուսուցման գործընթացում եւ ռադիոտեղորոշման սարքավորման եւ էլեկտրոնային ճնշման միջոցների տեստավորման համար»:
Նոյյան տապան  -   Միջազգային