Կարո Փայլան. «Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է»


Կարո Փայլան. «Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է»

  • 30-10-2019 16:06:25   | Թուրքիա  |  Քաղաքական

ermenihaber.am- ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
 
Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում:
 
«Տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մեր վիշտը այլ խորհրդարանների թեման է դարձել, քան որ իմ երկիրը (Թուրքիան-խմբ.) արդեն 105 տարի է ժխտում է հայ ժողովրդի մեծ եղեռնը: Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ ես»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play