ԱՄՈԻԼՍԱՐՈՒՄ ներդրում կատարած ցանկացած ներդրողի շահը ավարտվել է ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի մոտ
04-12-2019 23:26:27 | Վայոց ձորի մարզ | Հասարակություն
Ազգային Ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի հետաքրքիր ձևակերպում արեց, որը վստահ եմ շուտով պիտի տա շատ հարցերի պատասխաններ։
Մասնավորապես, պատասխանելով պատգամավոր Արման Աբովյանի հարցադրմանը` նա ասեց, որ ներդրողները պիտի գիտակցեն թե որտեղ է ավարտվում իրենց շահը և սկսվում համայնքային շահը։
Շարժվելով նույն տրամաբանությամբ մենք պնդում ենք, որ ԱՄՈԻԼՍԱՐՈՒՄ հանքարդյունաբերության նպատակով ներդրում կատարած ցանկացած ներդրողի շահը ավարտվել է ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի մոտ, քանի որ այնտեղից սկսվում է նախ ԱՄՈՒԼՍԱՐԻ հարակից բնակավայրերի բնակչության առողջության ՇԱՀԸ, սկսվում է հարյուրավոր գյուղացիների գյուղատնտեսական ՇԱՀԸ, սկսվում է Ջերմուկ առողջարանային քաղաքում գործող մի քանի տասնյակ առողջարանների, հյուրանոցների, հյուրատների, հանքային ջրերի շշալցման գործարանների և նրանց հազարից ավել աշխատակիցների ՇԱՀԸ։
Եվ ուրեմն` եթե շահ ապա միայն ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների և մաքուր շրջակա միջավայրի ։