Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը. ևս մեկ քայլ դեպի ժխտողականություն


Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը. ևս մեկ քայլ դեպի ժխտողականություն

  • 09-12-2019 13:19:03   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն

Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը, ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով  «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»:
 
Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, մեկնաբանելով նոր կայքի հիմնումը, ասել է. «Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, միջազգային ասպարեզում պատասխանելու է ամեն առիթով մեր դիմաց դրվող Հայոց ցեղասպանության մասին զրպարտությանը»:
 
Կայքում կան հետևյալ բաժինները՝
 
«1915-ի իրադարձություններ»,
«Պաշտոնական հրամանագրեր»,
«Դատարանի վճիռներ»,
«Հայկական ահաբեկչություն»,
Հարցուպատասխան»:
 
Կայքում քարոզվում են Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ թուրքական պետության առաջ քաշած այնպիսի թեզեր, ինչպիսիք են «պատմությունը պատմաբաններին թողնելու», «արխիվները բացելու», «ընդհանուր ցավի» «երկկողմանի զոհերի», «3-րդ երկրների խորհրդարանների որոշումներով հայ-թուրքական կարգավորմանը վնասելու» գաղափարները:
 
Կայքում առանձին բաժնով ներկայացվում են 1975-85թթ. «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) գործողություններից սպանված թուրք դիվանագետների մասին տեղեկություններ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play