12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել


12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

  • 16-12-2019 16:12:47   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
 
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին,  շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում պահել է ընտանի կենդանիներ և  2018թ-ի օգոստոս ամսին, կենդանիներին սիրելու պատրվակով, հյուրընկալել և անառակաբարո գործողություններ է կատարել 12 տարին չլրացած երկու երեխայի նկատմամբ:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play