ՀՀ ԱԻՆ-ը կեղծ ահազանգ է ստացել ոստիկանության ստորաբաժանման շենքում պայթուցիկ սարքի տեղադրման մասին


ՀՀ ԱԻՆ-ը կեղծ ահազանգ է ստացել ոստիկանության ստորաբաժանման շենքում պայթուցիկ սարքի տեղադրման մասին

  • 17-12-2019 19:05:43   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 12:36-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության ստորաբաժանման շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի արագ արձագանքման սակրավորական հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  փրկարարները սահմանազատել են տարածքը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ոստիկանության ստորաբաժանման շենքում ու հարակից տարածքում իրականացրել տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play