Ոստիկաններին զանգելն անօգուտ բան է, իսկ ինձ սպանելն՝ անհնար


Ոստիկաններին զանգելն անօգուտ բան է, իսկ ինձ սպանելն՝ անհնար

  • 17-12-2019 23:20:58   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր 19։20 թիվ 46 ավտոբուսի ընթացքին անդադար խանգարում էր սպիտակ գույնի 90 AM 007 <կիա ավտոմեքենան։ Ես նստած էի ավտոբուսի առջևում և նկատեցի, որ < ԿԻԱ> ֊ն առաջ անցնելով կանգնեց և մեքենայից դուրս եկավ վարորդը ևս մեկ տղամարդ և հայհոյանքներ տալով վազեցին դեպի ավտոբուսը։

Վարորդը դռան փականը գցեց , սակայն նրանք կիսաբաց պատուհանից քաշքշում էին վարորդին: Ես հեռախոսով փորձեցի նկարել տեղի ունեցածը, բայց նրանցից մեկը ձգվեց դեպի ինձ և հարվածեց ու վայր գցեց հեռախոսս ։ Նրանք վարորդին հարցրեցին թե ո՞վ եմ ես, ապա պահանջեցին, որ դուրս գամ ավտոբուսից։ Վարորդն իջավ ավտոբուսից նախապես փակելով դռներն ու պատուհանները և քիչ անց վերադարձավ ասելով, մի վախեցեք հիմա երթևեկության մեջ կկորցնեմ նրանց։ Մինչ փորձում էի հասկանալ թե ինչ է տեղի ունենում, երբ պատուհանը ծեծելով նրանցից մեկը գոռաց <հետևիցս գալիս եմ, ո՞ւր ես գալու մեր ձեռքից>։ Ես 3 կանգառից պիտի իջնել և իմ անվտանգության ապահովման համար զանգահարեցի Ոստիկանության Էրեբունու բաժին և այս բոլորը նրանց հայտնեցի և խնդրեցի, որ ոստիկաններ ուղարկեն ԷՐԵԲՈՒՆԻ < Սիթի> կանգառ, քանի որ քիչ անց պետք է իջնեմ ավտոբուսից։ Թե ասա խ՞ի զանգեցի: Շատ լավ գիտեի, որ ոստիկաններին զանգել անօգուտ բան է:Նրանք դեդեկտիվը ֆիլմի հերոսների պես գալիս են այն ժամանակ, երբ այլևս պետք չեն։ Իմ զանգից մեկ ժամ անց ոստիկաններն եկան մեր տուն և հրավիրեցին Էրեբունու բաժին հաղորդում տալու։ Հարցնում եմ < որ ի՞նչ։ Իմաստը՞ >։ Իրավիճակ է փոխվել ,մի քիչ էլ դուք փոխվեք։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն ինձ վախեցնել, սպառնալ կամ ահաբեկել թե չվնասեն կամ կսպանեն ինձ' Ղալաթ եք արել: Ինձ անհնար է սպանել։ Ես անհեթեթ մահով մեռնողներից չեմ, այ մանր պճեղներ։

Թերեզա Ասատրյան
լրագրող

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play