Apple ընկերությունը մտնում է տիեզերական արդյունաբերության ոլորտ


Apple ընկերությունը մտնում է տիեզերական արդյունաբերության ոլորտ

  • 21-12-2019 12:04:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

iPhone հեռախոսներն արտադրող Apple ընկերությունն արբանյակային տեխնոլոգիաների վրա մասնագիտացած նոր գերգաղտնի թիմ է ստեղծել ընկերության ստորաբաժանումներից մեկում։ Այդ թիմում ներգրավվել են արբանյակային-տիեզերական ոլորտի տասնյակ ինժեներներ, որոնք նախկինում աշխատել են Google-ի և այլ հսկաների համար։
 
Bloomberg գործակալությունը, որ հայտնել է այս որոշման մասին, նաև եզրակացրել է, որ թվային հսկան որոշել է իր հեռախոսները և այլ սարքերն ինտերնետին միացնել արբանյակային կապով՝ առանց ինտերնետ-պրովայդերների միջնորդության։ Այսինքն՝ եթե հիմա հեռախոսներն ու համակարգիչները ստիպված են ինտերնետ ծառայություններ գնել, ապա այդ դեպքում ուղղակի արբանյակային կապի միջոցով կմիանան։
 
Սա ընկերությանը թույլ կտա իր սարքերից օգտվողներին ավելի էժան կապ տալ, իսկ իրեն՝ ընկերությանը, ավելի շատ հասույթ ստանալ։ Նախագիծը, սակայն, դեռ վաղ փուլում է,  ու չի բացառվում, որ ինչ-որ պահի դրանից կարող են հրաժարվել։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը