Գրիգոր Մոմջյանի ցուցահանդեսը կբացվի հոլանդական Գաուդա<br /> քաղաքում<br />


Գրիգոր Մոմջյանի ցուցահանդեսը կբացվի հոլանդական Գաուդա
քաղաքում

  • 11-06-2009 19:00:00   | Նիդեռլանդներ  |  Մշակույթ
ԳԱՈՒԴԱ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունիսի 14-ին Հոլանդիայի Գաուդա քաղաքի թանգարանում (Museum of Gouda) կբացվի Գրիգոր Մոմջյանի գեղանկարչական աշխատանքների «Նարնջագույն լուսին» ցուցահանդեսը: Այն կտեւի մինչեւ հուլիսի 19-ը: Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների «Աբովյան» մշակութային կենտրոնը, նույն օրը կներկայացվի նաեւ նրա բանաստեղծական ժողովածուն` «Նարնջագույն լուսին»-ը` հեղինակի նկարազարդումներով: Նախատեսվում է, որ նույն ցուցահանդեսը կբացվի նաեւ Հայաստանում 2010 թվականին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play