Լուրջ բացահայտումներ են արվել. Արարատ Միրզոյանը՝ կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների մասին


Լուրջ բացահայտումներ են արվել. Արարատ Միրզոյանը՝ կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների մասին

  • 08-01-2020 15:22:57   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է դատախազության հրապարակումը՝ ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների վերաբերյալ եւ կից գրառում կատարել:
 
Միրզոյանը մասնավորապես գրել է.
 
«Ամիսներ առաջ բացահայտեցինք, որ 2015-2016թթ․ ԱԺ աշխատակազմի ձեռք բերած ԱԺ պատվո մեդալները և ԱԺ նախագահի հուշամեդալները, որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են եղել պղինձ-ցինկի համաձուլվածքից։
 
Ուրախ եմ տեղեկանալ, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի աշխատանքների արդյունքում լուրջ բացահայտումներ են արվել։ Դատախազության կողմից երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
 
Դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկուսի դեպքում էլ կալանավորումը փոխարինվել է գրավով։ Դատարանի որոշումները դատախազության կողմից բողոքարկման փուլում են։
 
Ուշագրավ է, որ վարույթի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև այլ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play