Պակիստանում ահաբեկության հետեւանքով զոհվել է 11 մարդ, այդ<br /> թվում` ՄԱԿ-ի աշխատակից<br />


Պակիստանում ահաբեկության հետեւանքով զոհվել է 11 մարդ, այդ
թվում` ՄԱԿ-ի աշխատակից

  • 10-06-2009 17:23:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի Փեշավար քաղաքում պայթյունից զոհվածների թվում են երկու օտարերկրացիներ, որոնցից մեկը` ՄԱԿ-ի աշխատակից: Այս մասին հայտնել է հյուսիս-արեւմտյան սահմանամերձ Միան նահանգի տեղեկատվության նախարար Իֆտիկար Հուսսայինը: Նա զոհվածների ազգությունը չի հայտնել: Ինչպես նշել են պակիստանյան ոստիկանության ներկայացուցիչները, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի խոշորագույն Pearl Continental Hotel հինգ աստղանի հյուրանոցի հարեւանությամբ: Վերջին տվյալներով, ահաբեկության հետեւանքով զոհվել է 11, վիրավորվել 52 մարդ: Ոստիկանությունը կարծում է, որ պայթյունը կազմակերպվել է Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գործող պրոթալիբյան ծայրահեղական խմբավորումների կողմից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play