«Հայցում ենք քաղաքացիների ներողամտություն». Սոցիալական ապահովության ծառայությունն արձագանքել է Սուրեն Պարսյանին


«Հայցում ենք քաղաքացիների ներողամտություն». Սոցիալական ապահովության ծառայությունն արձագանքել է Սուրեն Պարսյանին

  • 16-01-2020 12:55:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2020 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածված Սուրեն Պարսյանի՝ «Անհասկանալի եւ անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ եւ արդարադատության նախարարությունները երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրելիս» հոդվածի կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը պարզաբանում է, որ նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ:
 
Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «ՀՀ բանկերն ունեն հնարավորություն նույնականացնելու անձին անուն ազգանունով, ծննդյան տվյալներով, հանրային ծառայության համարանիշով։
 
Տվյալ դեպքը հաշվի առնելով՝ Ծառայությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը լրացուցիչ անհարմարավետության համար, եւ նմանատիպ խնդիրներից հետագայում խուսափելու նպատակով Ծառայության հետ համագործակցող բանկերի աշխատակարգում լրացուցիչ պարզաբանում է իրականացվել»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play