ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ.ԱԻՆ


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ.ԱԻՆ

  • 16-01-2020 13:25:38   | Հայաստան  |  Հասարակություն

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝  մյուս ավտոմեքենաների համար:
 
Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը:
 
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց:
 
Գեղարքունիքի մարզում (բացառությամբ Մարտունի և Վարդենիս քաղաքների), Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Սյունիքի և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն:
 
   Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play