Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին

23-01-2020 10:15:17   | Հայաստան  |  Նոր գրքեր
Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրքը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին:  Գիրքը հայ ընթերցողին են ներկայացնում «Էդիթ Պրինտ» և «Կարապ» հրատարակչությունները:
 


Ագաթա Քրիստին գրանցված է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում»՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: «Ռոջեր
Էքրոյդի սպանությունը»՝ իր նորարարական վերջաբանով, նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ։ 1926 թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը։
 
Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը,  ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից։
Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում։ Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել էր հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը։ Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը։
 
Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծ­­վածները տասնամյակներ շարունակ հետա­­պնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգ­մանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհ­րդավոր պատ­մութ­յուններն ու կերպարները կեր­­տած այս բրիտանացի վիպասանը աշ­խարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել: 2013 թվականին՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպի լույսընծայումից 87 տարի անց, Գրող-քրեագետների բրիտա­նական ասոցիացիան այն համարել է աշխարհի լավագույն դետեկտիվ:
 
Գրքի թարգմանիչն է Քրիստինե Չիլինգարյանը: Նշենք, որ առաջիկայում ընթերցողի սեղանին հայերեն թարգմանությամբ կդրվեն Քրիստիի մյուս բեսթսելերները: Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց…» բեսթսելերը լույս էր տեսել նախորդ տարվա վերջին:
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար