Der Spiegel. «Ալ Ղաիդան» ծրագրում է ահաբեկություններ<br /> գերմանացի զինվորների դեմ<br />


Der Spiegel. «Ալ Ղաիդան» ծրագրում է ահաբեկություններ
գերմանացի զինվորների դեմ

  • 08-06-2009 18:10:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը պատրաստվում է խոշոր ահաբեկչություններ իրականացնել Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որ նախատեսված են սեպտեմբերի 27-ին: Ահաբեկիչների թիրախ կարող են դառնալ Աֆղանստանում գտնվող բունդեսվերի զինվորները, հաղորդում է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը` վկայակոչելով աղբյուրներ Գերմանիայի անվտանգության ծառայություններից: Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում, Քրեական ոստիկանության դաշնապետական վարչությունում եւ Սահմանադրության պահպանման դաշնապետական գերատեսչությունում հրաժարվել են մեկնաբանել նախապատրաստվող ահաբեկությունների վերաբերյալ ի հայտ եկած տեղեկատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play