Մեքսիկայում հրդեհի հետեւանքով զոհված երեխաների թիվը հասել է<br /> 38-ի<br />


Մեքսիկայում հրդեհի հետեւանքով զոհված երեխաների թիվը հասել է
38-ի

  • 08-06-2009 18:06:00   | Մեքսիկա  |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճշտված տվյալներով, մեքսիկական Սոնորա նահանգի Էրմոսիլիո քաղաքի պետական մանկամսուրում հրդեհի հետեւանքով զոհված երեխաների թիվը հասել է 38-ի, եւս 15-ը գտնվում են օրհասական վիճակում, հայտնել է նահանգի առողջապահության նախարար Ռայմունդո Լոպեսը: Նախնական տվյալներով, հրդեհը սկսվել է ուրբաթ մանկամսուրին կից շինմոնտաժային արհեստանոցում կարճ միացման պատճառով: Արհեստանոցում գտնվող ավտոմեքենայի պայթյունից հետո կրակը արագորեն անցել է հարեւան շինություններին: «Երեսունութ երեխաներ մահացել են, եւս 23-ը գտնվում են հիվանդանոցներում, նրանցից 15-ը շատ լուրջ վիճակում են, որոնց կյանքը սպառնալիքի տակ է»,- ասել է Լոպեսը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play