Ստեփանակերտն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախի ընտրություններում ռևանշիստների հնարավոր քայլերի մասին հայտարարությանը


Ստեփանակերտն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախի ընտրություններում ռևանշիստների հնարավոր քայլերի մասին հայտարարությանը

  • 27-01-2020 13:47:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։
 
– Պարոն Բաբայան, վարչապետ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձի մասին հայտարարությանը՝ ասել է, որ դրա ողնաշարը ջարդվել է, բայց որոշների հույսն Արցախի ընտրություններն են։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող են այդ ընտրություններն օգտագործվել, ի՞նչ շրջանակների մասին է խոսքը։ 
 
– Իհարկե, պարզաբանումները պետք է վարչապետը ներկայացնի, բայց ես  կարող եմ ասել հետևյալը՝ Հայաստանն ու Արցախը մեկ միասնական հայրենիք է։ Ցանկացած պառակտում կամ թշնամանք չի կարող որևէ լավ բանի բերել։ Առհասարակ՝ Արցախն ու Հայաստանը չեն կարող մեկը մյուսի հետ թշնամանալ։ Գուցե տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց դա նորմալ երևույթ է, ընտանիքում էլ են տարբեր կարծիքներ լինում։ Հատկապես քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, ղեկավար կազմի անդամները որևէ քայլ չպետք է կատարեն պառակտման ուղղությամբ։ Սա քմահաճույք չէ, անձնական նախասիրություններ չեն, մեր ժողովրդի ճակատագիրն է, մեր ազգային շահերն են պարտադրում, որ լինենք միասնական, հետևաբար ցանկացած այդպիսի դրսևորում անընդունելի է։ Թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրությունները, իմ խորին համոզմամբ, պետք է ձևավորեն այնպիսի իշխանություն, այնպիսի կառավարման մարմիններ, որոնք ունակ կլինեն զարգացնել Արցախը ու որևէ ձևով չմիջամտեն այլ խաղերի մեջ ու պառակտում մտցնեն մեկ հայրենիքի տարբեր հատվածների միջև։
 
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play