ՀՐԱՏԱՊ տեղեկատվություն. Միլան-Երևան չվերթ


ՀՐԱՏԱՊ տեղեկատվություն. Միլան-Երևան չվերթ

  • 29-01-2020 11:06:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ըստ Միլանի Բերգամո օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և Ուղևորների, 28.01.2020թ. #Ryanair -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ Ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։ 
 
Տեղեկացնում ենք, որ ըստ ԵՄ 261/2004 կանոնակարգի համաձայն այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր առնվազն.
 
✅ Ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ,
✅ Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։
 
Խորհուրդ ենք տալիս Ուղևորներին պահել Ձեր ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց:
 
Ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես առաջարկում ենք լրացնել հայտը www.passenger.am կայքում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play