Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա, ավելին՝ նոր Բ/Կ է կառուցվելու. ԱՆ խոսնակ
30-01-2020 11:35:15 | Հայաստան | Հասարակություն
Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման լուրը չի համապատասխանում իրականությանը, այն լուծարելու որևէ նպատակ չկա:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ, ընդհակառակը, կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթը:
«Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն, և նման հրապարակում անելուց առաջ «տեղեկությունը» ճշտել ոլորտի լիազոր մարմնից»»,- եզրափակել է խոսնակը: