Կարլա Բրունիի լուսանկարը վաճառվել է 13 հազար եվրոյով
05-06-2009 14:55:00 | Ֆրանսիա | Միջազգային
ՓԱՐԻԶ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա
Սարկոզիի կնոջ` նախկին թոփ-մոդել Կարլա Բրունիի «Կարլա Բրունին
անկողնում» կոչվող սեւ-սպիտակ լուսանկարը Բեռլինում Villa
Grisenbach աճուրդում վաճառվել է 13 հազար եվրոյից փոքր-ինչ ավելի
գումարով:
Լուսանկարում, որ 1994 թվականին արել է նորաձեւության
աշխարհում հայտնի լուսանկարիչ Պամելա Հանսոնը, մերկ Կարլա Բրունին
անկաշկանդ դիրքով պառկած է ճմռթված սավանների վրա, թեթեւակի ծածկած
որովայնատակը ծածկոցով:
Հռչակավոր մոդելի կիսամերկ վիճակը, ինչպես նկատել են
մեկնաբանները, թույլ չի տվել, որ լուսանկարը թեկուզ փոքր-ինչ
մոտենա մերկ Բրունիի լուսանկարի արժեքին, որ Christies աճուրդում
ապրիլին վաճառվեց համարյա 63 հազար եվրոյով: