Կարլա Բրունիի լուսանկարը վաճառուել է 13 հազար եւրոյով<br />


Կարլա Բրունիի լուսանկարը վաճառուել է 13 հազար եւրոյով

  • 05-06-2009 14:55:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` նախկին թոփ-մոդել Կարլա Բրունիի «Կարլա Բրունին անկողնում» կոչւող սեւ-սպիտակ լուսանկարը Բեռլինում Villa Grisenbach աճուրդում վաճառուել է 13 հազար եվրոյից փոքր-ինչ աւելի գումարով: Լուսանկարում, որ 1994 թուականին արել է նորաձեւութեան աշխարհում յայտնի լուսանկարիչ Պամելա Հանսոնը, մերկ Կարլա Բրունին անկաշկանդ դիրքով պառկած է ճմռթված սավանների վրայ, թեթեւակի ծածկած որովայնատակը ծածկոցով: Հռչակաւոր մոդելի կիսամերկ վիճակը, ինչպէս նկատել են մեկնաբանները, թոյլ չի տուել, որ լուսանկարը թեկուզ փոքր-ինչ մոտենայ մերկ Բրունիի լուսանկարի արժէքին, որ Christies աճուրդում ապրիլին վաճառուեց համարեայ 63 հազար եւրոյով:
  -   Միջազգային