Կարլա Բրունիի լուսանկարը վաճառվել է 13 հազար եվրոյով<br />


Կարլա Բրունիի լուսանկարը վաճառվել է 13 հազար եվրոյով

  • 05-06-2009 14:55:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` նախկին թոփ-մոդել Կարլա Բրունիի «Կարլա Բրունին անկողնում» կոչվող սեւ-սպիտակ լուսանկարը Բեռլինում Villa Grisenbach աճուրդում վաճառվել է 13 հազար եվրոյից փոքր-ինչ ավելի գումարով: Լուսանկարում, որ 1994 թվականին արել է նորաձեւության աշխարհում հայտնի լուսանկարիչ Պամելա Հանսոնը, մերկ Կարլա Բրունին անկաշկանդ դիրքով պառկած է ճմռթված սավանների վրա, թեթեւակի ծածկած որովայնատակը ծածկոցով: Հռչակավոր մոդելի կիսամերկ վիճակը, ինչպես նկատել են մեկնաբանները, թույլ չի տվել, որ լուսանկարը թեկուզ փոքր-ինչ մոտենա մերկ Բրունիի լուսանկարի արժեքին, որ Christies աճուրդում ապրիլին վաճառվեց համարյա 63 հազար եվրոյով:
Նոյյան տապան  -   Միջազգային