Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համաշխարհային մակարդակի թանգարան է, ասում է ամերիկյան թանգարանի տնօրենը


Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համաշխարհային մակարդակի թանգարան է, ասում է ամերիկյան թանգարանի տնօրենը

  • 21-04-2011 19:46:57   | Հայաստան  |  Մշակույթ
Ապրիլի 15-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ) այցելեցին Մինեսոտայի համալսարանի Ուայսման արվեստի թանգարանի տնօրեն եւ գլխավոր կուրատոր Լինդել Քինգը եւ Մինեապոլիսի “Յամոմոտո Ռոս Մաքքինզի” բրենդինգային գործակալության նախագահ Շելի Ռիգանը: Ամերիկյան փորձագետերը շրջայց կատարեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամբողջ տարածքով, Կենտրոնի աշխատակազմի եւ ղեկավարության հետ քննարկեցին ԳԱԿ-ի ցուցադրությունները եւ ծրագրերը: «Ես հետեւել եմ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կայացման տարբեր փուլերին եւ ուրախությամբ եմ փաստում, որ այսօր այն համաշխարհային մակարդակի թանգարան է: Սա իրական հաջողություն է»,- ասաց Լինդել Քինգը: Նրա կարծիքով, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունները, աշխատանքը եւ ծրագրերը համապատասխանում են բարձրագույն միջազգային չափանիշերին: Ամերիկյան փորձագետերը Հայաստան են այցելել իբրեւ թանգարանային բրենդինգի սեմինարավարներ: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության, Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանյան կոմիտեի եւ Թանգարանային աշխատակիցների եւ բարեկամների ընկերակցության կողմից: Դասախոսություններից մեկը Շելի Ռիգանը ներկայացրեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում` հայ արվեստաբան եւ թանգարանագետ ուսանողներին: Իր խոսքում Շելի Ռիգանը նշեց, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը թանգարանային բրենդինգի վառ օրինակ է:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play