Կանխենք հոռի բարքերի արմատավորումը, հակահարված տանք «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու» և այլ հակադաստիարակչական «գաղափարախոսությանը». ՀԴԿ


Կանխենք հոռի բարքերի արմատավորումը, հակահարված տանք «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու» և այլ հակադաստիարակչական «գաղափարախոսությանը». ՀԴԿ

  • 14-02-2020 17:03:17   | Հայաստան  |  Քաղաքական

 
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և պատասխանատվության կոչ է անում
 
13.02.2020թ. տեղի ունեցավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության նիստ, որտեղ ընդունվեց հետևյալ հայտարարությունը:
 
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ազգային բանակում ոչ  մարտական պայմաններում զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին:
Միաժամանակ մեր վրդովմունքն ենք հայտնում բանակի ղեկավարության ոչ պատշաճ, իրավիճակին ոչ համարժեք արձագանքի առիթով: Մինչդեռ, անգամ մեկ <<ինքնասպանության հասցնելու>> դեպքը պետք է արտակարգ ուշադրություն հրավիրեր զորամասերում առկա իրավիճակի, տիրող բարքերի վրա:
Մեզ համար անընդունելի է, որ <<սև ու սպիտակի>>, <<հպարտ ու նորմալ>> քաղաքացիների բաժանումը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությամբ օգտագործվել իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Այդ արհեստական ու շատ վտանգավոր բաժանման հետևանքներից մեկն էլ այն է, որ այսպես կոչված <<հպարտ>>, սակայն հոգեկերտվածքով աղքատ երիտասարդը փորձում է ինքնահաստատվել բռնի ուժի միջոցով:
Վճարովի ֆեյքերի խուլիգանական, սանձարձակ արտահայտությունները որոշ երիտասարդների համար նմանակելու օրինակ են և բանակում: Անհանդուրժողականությունը բազմաթիվ վեճերի, դանակահարությունների, զենքի կիրառմամբ <<ռազբորկաների>> առիթ է դարձել:
Իշխանություններին խրատ տալն անշնորհակալ գործ է, այն էլ՝ այսօրվա որոշ <<դուրսպրծուկների>>:
Մենք դիմում ենք քաղաքական ուժերին, հանրությանը, ծնողներին, ուսուցիչներին, ոստիկաններին, զորամասերի հրամանատարներին՝ միասնաբար կանխենք հոռի բարքերի արմատավորումը, հակահարված տանք <<ասֆալտին փռելու>>,   <<պատին ծեփելու>> և այլ հակադաստիարակչական <<գաղափարախոսությանը>>:
Բոլորս ենք պատասխանատու նոր սերնդին ազգային, քաղաքակիրթ արժեհամակարգի ոգով դաստիարակելու գործում:
ՀԴԿ-ն կոչ է անում կուսակից ընկերներին, համակիրներին, բոլոր նրանց, ում համար կարևոր է քաղաքացիական համերաշխությունը, ակտիվ քարոզչությամբ հանդես գալ երիտասարդության շրջանում՝ ներշնչելով բարոյականությանը հարիր վարվելակերպ:
 
 
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play