Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման ուշացման<br /> պատճառը քաղաքական չէ<br />


Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման ուշացման
պատճառը քաղաքական չէ

  • 03-06-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագիրը կնքվել է թուրքական «Յունիտ» կոմերցիոն ընկերության հետ, եւ «որեւէ քաղաքական պայման այս հարաբերությունների մեջ դրված չէ»: Այս մասին հունիսի 3-ին լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, միաժամանակ նշելով, որ թեեւ մատակարարման մոտավոր ժամկետները նախանշված են, սակայն դրանք վերջնականապես կճշտվեն միայն նախապատրաստական աշխատանքների ավարտի դեպքում: Ըստ նախարարի, Հայաստանը Վրաստանի եւ Իրանի էներգետիկ համակարգի հետ աշխատելու բավականին լավ փորձ ունի, բայց նման փորձ չունի Թուրքիայի հետ: «Դա տեխնիկական այնպիսի պարամետրերի համադրում է պահանջում, որը պետք է թույլ տա եւ' Թուրքիայի, եւ' Հայաստանի էներգոհամակարգերը: Այսինքն, ճկունության բոլոր ռեզերվները պետք է օգտագործվեն այստեղ` զուտ տեխնիկական խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց Ա.Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը «Յունիտ» ընկերությունը ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել էր Թուրքիայի նախագահի 2008թ.-ի սեպտեմբերի սկզբին Երեւան այցի օրերին: Պայմանավորվածության համաձայն, սկզբնական շրջանում տարեկան կարտահանվի 1,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորությունների մեծացմանը զուգընթաց հնարավոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ կՎտ/ժ-ի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play