Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման ուշացման<br /> պատճառը քաղաքական չէ<br />


Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման ուշացման
պատճառը քաղաքական չէ

  • 03-06-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագիրը կնքուել է թուրքական «Յունիտ» կոմերցիոն ընկերութեան հետ, եւ «որեւէ քաղաքական պայման այս յարաբերութիւնների մէջ դրուած չէ»: Այս մասին յունիսի 3-ին լրագրողներին յայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը, միաժամանակ նշելով, որ թէեւ մատակարարման մօտաւոր ժամկէտները նախանշված են, սակայն դրանք վերջնականապէս կճշտուեն միայն նախապատրաստական աշխատանքների աւարտի դէպքում: Ըստ նախարարի, Հայաստանը Վրաստանի եւ Իրանի էներգետիկ համակարգի հետ աշխատելու բաւականին լաւ փորձ ունի, բայց նման փորձ չունի Թուրքիայի հետ: «Դա տեխնիկական այնպիսի պարամետրերի համադրում է պահանջում, որը պէտք է թոյլ տայ եւ' Թուրքիայի, եւ' Հայաստանի էներգոհամակարգերը: Այսինքն, ճկունության բոլոր ռեզերվները պէտք է օգտագործվեն այստեղ` զուտ տեխնիկական խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց Ա.Մովսիսեանը: Յիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերեալ պայմանագիրը «Յունիտ» ընկերութիւնը ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան ու «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել էր Թուրքիայի նախագահի 2008թ.-ի սեպտեմբերի սկզբին Երեւան այցի օրերին: Պայմանաւորուածութեան համաձայն, սկզբնական շրջանում տարեկան կարտահանուի 1,5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորութիւնների մեծացմանը զուգընթաց հնարաւոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ կվտ/ժ-ի:
  -   Տնտեսութիւն