ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին


ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին

  • 19-02-2020 13:28:49   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին։ 
 
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:
 
Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play