Ահաբեկիչները ծրագրել էին խփե՞լ Ուգո Չավեսի ինքնաթիռը<br />


Ահաբեկիչները ծրագրել էին խփե՞լ Ուգո Չավեսի ինքնաթիռը

  • 03-06-2009 15:55:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է Սալվադոր` այդ երկրի նախագահ Մաուրիսիո Ֆունեսի պաշտոնակալությանը մասնակցելու նպատակով այցելության ժամանակ իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Այդ կապակցությամբ նա չեղյալ է արել իր ուղեւորությունը Սան-Սալվադոր: «Ծրագրվում էր Cubana de Aviation-ի ինքնաթիռի վրա մեկ կամ երկու հրթիռ արձակել վայրէջքի կամ օդ բարձրանալու ժամանակ»,- ուղիղ եթերում հայտարարել է Չավեսը, նշելով, որ նախապատրաստվող մահափորձի մասին իրեն հայտնել է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play