Սոչիում տեղի է ունեցել մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով


Սոչիում տեղի է ունեցել մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով

  • 21-02-2020 14:59:46   | Ռուսաստան  |  Մշակույթ

Փետրվարի 17-ին, Յուրի Բաշմետի կազմակերպած ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնի շրջանակներում Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով:
 
Երաժշտության տան նախասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում էր «Հայկական հնգյակի» կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի և նրա զարմիկ Կարեն Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, նրանց  ստեղծագործական, ջերմ ընկերական կապը վկայող տեղեկություններ: 
 
Նույն օրը տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցներ Տաթևիկ Գրիգորյանի, Լենա Միսակյանի հետ, որոնք հանդես եկան իրենց բովանդակալից զեկուցումներով: Հանդիպմանը մասնակցեցին նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ Օլգա Կուզինան, Ղազարոս Սարյանի դուստրը՝ բանասեր և արվեստաբան Սոֆյա Սարյանը, ինչպես նաև արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Իգոր Վորոբյովը:
 
Հայկական մշակույթի օրը եզրափակվեց  Խաչատրյան Տրիոյի (Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ) համերգով: Կատարվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play