Չեղարկվել է Թբիլիսի-Երևան 2 չվերթ


Չեղարկվել է Թբիլիսի-Երևան 2 չվերթ

  • 29-02-2020 14:45:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թբիլիսիի օդանավակայանը չեղարկել է դեպի Երևան փետրվարի 29-ին նախատեսված երկու չվերթ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ օդանավակայանի կայքից:
 
Չվերթները նախատեսված էին ժամը 18:50-ին: Չվերթները պետք է կատարեին «Georgian Airways»-ի և «Armenia Aircompany»-ի ինքնաթիռները:
 
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Armenia Aircompany»-ի չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել: Նա վստահեցրեց, որ օդանավը խնդիր չունի, դա ստանդարտ ստուգում է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play