Չինաստանում հայտարարել են արտերկրից կորոնավիրուսի զանգվածային ներմուծման մասին. Ախտանիշները թաքցնողներին քրեական պատասխանատվության են ենթարկում


Չինաստանում հայտարարել են արտերկրից կորոնավիրուսի զանգվածային ներմուծման մասին. Ախտանիշները թաքցնողներին քրեական պատասխանատվության են ենթարկում

  • 17-03-2020 14:19:08   | Չինաստան  |  Հասարակություն

Այն բանից հետո, երբ հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին, արտերկրում գտնվող Չինաստանի քաղաքացիները սկսել են զանգվածաբար վերադառնալ հայրենիք:  
 
Ինչպես հաղորդել են Չինաստանի իշխանությունները, դա է պատճառ դարձել, որ երկրում ավելացել է հիվանդության ներմուծմամբ պայմանավորված դեպքերի քանակը: 
 
Այդ երկրի պետական միգրացիոն ծառայության տվյալներով՝ ցամաքային, օդային և ջրային սահմանային անցումներով Չինաստանի սահամանն օրական միջինը հատում է 120 հազար մարդ: 
 
Շուրջ 20 հազար մարդ երկիր է ժամանել միջազգային ավիաչվերթներով, և նրանցից միայն 10 տոկոսն է օտարերկրացի, որոնց շրջանում ոչ մի վարակակիր չկա: 
 
Վերջին օրերի ընթացքում երկրում արձանագրվել է կորոնավիուսային հիվանդացության 21 նոր դեպք, որոնցից 20-ը ներմուծվել է: Ներքին վարակվածության միակ դեպքն արձանագրվել է Ուհանում: 
 
Չինաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության ներմուծման 143 հազար դեպք, որոնք վտանգավորություն են ներկայացնում Պեկին և Շանհայ քաղաքների համար: 
 
Չինաստանի համաճարակաբանային ծառայությունները մի շարք դեպքեր են արձանագրել, երբ թռիչքից առաջ ուղևորներն ընդունել են ջերմիջեցնող միջոցներ և ոչ ճիշտ տվյալներ են փոխանցել իրենց առողջական վիճակի մասին:
 
Վերջիններիս նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: 
 
Նման դեպքերը կանխարգելելու համար հետագայում երկիր մուտք գործողների համար սահմանվելու է 14-օրյա պարտադիր կարանտին: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play