Հարավկորեական ԶԼՄ-ներ. ԿԺԴՀ-ն վերսկսել է զինագործական<br /> պլուտոնիումի արտադրությունը<br />


Հարավկորեական ԶԼՄ-ներ. ԿԺԴՀ-ն վերսկսել է զինագործական
պլուտոնիումի արտադրությունը

  • 27-05-2009 15:17:00   | Կորեա  |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Կորեան վերսկսել է զինագործական պլուտոնիում արտադրող գործարանի աշխատանքը, որ տեղավորված է Յոնբեն միջուկային կենտրոնում, Փհենյանից 80 կմ հյուսիս: Այս պնդմամբ է հանդես եկել հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը վկայակոչելով ամերիկյան տիեզերական հետախուզության տվյալները: Անցած տարի ԿԺԴՀ-ն պարտավորվել էր փակել այդ օբյեկտները տնտեսական օգնության դիմաց: ԿԺԴՀ ԱԳՆ-ն ապրիլի 14-ին հայտարարեց, որ Փհենյանը կվերականգնի Յոնբենի միջուկային օբյեկտները եւ վերստին կզբաղվի զինագործական պլուտոնիումի արտադրությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play