Հարավկորեական ԶԼՄ-ներ. ԿԺԴՀ-ն վերսկսել է զինագործական
պլուտոնիումի արտադրությունը
27-05-2009 15:17:00 | Կորեա | Միջազգային
ՍԵՈՒԼ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Կորեան վերսկսել
է զինագործական պլուտոնիում արտադրող գործարանի աշխատանքը, որ
տեղավորված է Յոնբեն միջուկային կենտրոնում, Փհենյանից 80 կմ
հյուսիս:
Այս պնդմամբ է հանդես եկել հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը
վկայակոչելով ամերիկյան տիեզերական հետախուզության տվյալները:
Անցած տարի ԿԺԴՀ-ն պարտավորվել էր փակել այդ օբյեկտները
տնտեսական օգնության դիմաց: ԿԺԴՀ ԱԳՆ-ն ապրիլի 14-ին հայտարարեց,
որ Փհենյանը կվերականգնի Յոնբենի միջուկային օբյեկտները եւ վերստին
կզբաղվի զինագործական պլուտոնիումի արտադրությամբ: