Իրաքում ծայրահեղական խմբավորումների ղեկավարները դատապարտվել<br /> են մահապատժի<br />


Իրաքում ծայրահեղական խմբավորումների ղեկավարները դատապարտվել
են մահապատժի

  • 26-05-2009 18:27:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքյան դատարանը մահվան է դատապարտել ծայրահեղական շիա խմբավորումների ութ ղեկավարների: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երկրի հարավային Դիվանիա նահանգի քրեական դատարանը նրանց մեղադրել է ահաբեկչական գործունեության կազմակերպման մեջ: Մասնավորապես, ծայրահեղականների խմբին մեղսագրվում են մարդկանց առեւանգումներ եւ սպանություններ, ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստում եւ ահաբեկությունների կազմակերպում, ինչպես նաեւ Դիվանիա նահանգի հրթիռակոծում: Ինչպես հայտարարում են ամերիկյան հրամանատարության եւ իրաքյան իշխանությունների ներկայացուցիչները, նման «մասնագիտացած խմբերը», կազմված շիա-մահմեդական միլիցիայի արմատականորեն տրամադրված ջոկատների ակտիվիստներից, սպառազինվում եւ ֆինանսավորվում են Իրանից: Այդպիսի խմբերից է համարվում «Մահդիի բանակը»` ԻԻՀ-ում ապրող իմամ Մուքթադա աս-Սադրի շիական միլիցիան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play