ԿԺԴՀ-ն իրականացրել է միջուկային փորձարկում<br />


ԿԺԴՀ-ն իրականացրել է միջուկային փորձարկում

  • 25-05-2009 19:30:00   | Կորեայի Հանր.  |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-ի առավոտյան ԿԺԴՀ-ն հաջողությամբ իրականացրել է ստորգետնյա միջուկային փորձարկում: Մի քանի ժամ անց Հյուսիսային Կորեան փորձարկել է մոտակա գործողության հրթիռ: Ինչպես հաղորդել է ԿԺԴՀ պետական լրատվական գործակալությունը, ԿԺԴՀ-ն իրականացրել է միջուկային զենքի հաջող փորձարկում: Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է երկրի հյուսիս-արեւելքում Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկում անցկացնելու փաստը: Դրանից բացի, միջուկային փորձարկումից մի քանի ժամ անց ԿԺԴՀ-ն փորձարկել է մոտ գործողության հրթիռ: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը», զենիթային հրթիռի փորձնական արձակումից եւ դրան նախորդած միջուկային լիցքի փորձարկումից հետո մի քանի ժամ անց ԿԺԴՀ-ն իրականացրել է մոտ գործողության երկու հրթիռների փորձարկում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play