Հերոս փնտրել պետք չէ, նրանք մեր կողքին են. Նարինե Դիլբարյան


Հերոս փնտրել պետք չէ, նրանք մեր կողքին են. Նարինե Դիլբարյան

  • 26-03-2020 15:49:55   | Հայաստան  |  Հասարակություն

Այս օրերին կառավարությունը, ԱԺ-ն պետք է նախաձեռնություն ցուցաբերեն՝ բարձրացնելու բժիշկների և ուսուցիչների աշխատավարձը՝ ըստ հնարավորության,

վստահ եմ, որ պետության պահեստային ֆոնդում այդ որոշման համար բավարար գումար կգտնի, ոչ թե պարգևավճար, այլ աշխատավարձի բարձրացում: Գնահատենք այն աշխատանքը, որ կատարվում է, պետականորեն խրախուսենք, և կհաղթենք համավարակը: Թագավարակի անողոք օրերի ժամանակագրությունն ինձ վերստին ապացուցեց, որ կրթությունը և առողջապահությունը ցանկացած երկրի անվտանգ գոյության և ապագայի երաշխիքն են, առանց նրանց գործունեության չկա տնտեսություն և քաղաքականություն, և այս արտակարգ օրերում մեր բժիշկները, ուսուցիչներն ու դասախոսները ինքնակազմակերպվեցին և համախումբ առաջ են տանում իրենց օրինապահ, կարգապահ աշխատանքը, որից կախված է մեզանից յուրաքանչյուրի ներկան ու ապագան, բժիշկ, թե ուսուցիչ, գործող հիվանդասենյակներում, հեռավար ուսուցման հարթակներում, իրական հերոսներ են, հերոս փնտրել պետք չէ, նրանք մեր կողքին են և իրենց աշխատանքով լռելյայն ապահովում են Հայաստանի Հանրապետության առաջընթացի հնարավորությունը:

 

 Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play