Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում ցրտահարման վտանգ կա. Գագիկ Սուրենյան


Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում ցրտահարման վտանգ կա. Գագիկ Սուրենյան

  • 06-04-2020 13:20:03   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է.
 
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՎՏԱՅԻՆ և ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԿԱ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ
Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին -2․․․-3 աստիճան ցուրտ։ Նշված օրերին ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում։
 
Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 12-15 աստիճանով։
 
ՀԳ․ Խնդրում եմ տարածեք, որպեսզի մարդիկ կատարեն համապատասխան միջոցառումներ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play