Երեւանի կառավարումը ստանձնելու դեպքում ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը<br /> նախատեսում են բարելավել թանգարանների եւ գրադարանների վիճակը <br />


Երեւանի կառավարումը ստանձնելու դեպքում ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը
նախատեսում են բարելավել թանգարանների եւ գրադարանների վիճակը

  • 13-05-2009 16:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Երեւանը միշտ հայտնի է եղել իրեն բնորոշ կոլորիտով: Քաղաքում իշխել է բարձր տրամադրությունը, մշակութային նրբաճաշակ միջոցառումների եւ բացօթյա մեծ տոնախմբությունների ոգին»,- ասված է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական ծրագրում: Նշելով, որ ժամանակն է համատեղ ջանքերով վերականգնել հին ու բարի ավանդույթների Երեւանը, ՀՀԿ-ն խոստանում է օժանդակել մշակութային արժեքների պահպանմանը եւ վերականգնմանը, բարելավել համայնքի ենթակայության տակ գտնվող թանգարանների, գրադարանների, մարզադպրոցների շենքային պայմանները, ինչպես նաեւ կազմակերպել ազգային, պետական եւ քաղաքային տոնախմբություններ: «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախընտրական ծրագրի «Մշակույթ» բաժնում նշված է, որ անհրաժեշտ է աջակցել Երեւանի պատմամշակութային ժառանգության պահպանմանը, նպաստել արդի, ժողովրդական եւ կիրառական արվեստների ներդաշնակ զարգացմանը: Մայրաքաղաքի իշխանությունը ստանձնելու դեպքում ՕԵԿ-ը մտադիր է խրախուսել մշակութային նշանակալի գործերի հեղինակներին, ընդլայնել տարածաշրջանային եւ միջազգային մշակութային ծրագրերին Երեւանի մասնակցությունը, նաեւ վերանորոգել ու կահավորել քաղաքային ենթակայության թանգարանները, գրադարանները, դպրոցները, բարձրացնել դրանց աշխատակիցների աշխատավարձերը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play