Սարավան համայնքնում սկսվել են «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները


Սարավան համայնքնում սկսվել են «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները

  • 07-05-2020 16:34:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվեցին «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և այլք: Ներդրման գաղափարը ծագել է տասն ամիս առաջ, երբ  Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարներ Դավիթ և Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը հանդիպել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ոգեշնչվել հայաստանյան փոփոխություններով: Այնուհետ եկել են հայրենիք, ուսումնասիրել օրենսդրական ու ներդրումային դաշտը, սկսել ներդրման գաղափարը կյանքի կոչել:
 
Սարավան համայնքում՝  ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա,  36 հետկար ընդգրկող հողակտորում 9 մլն դոլարի չափով ներդրման արդյունքն ավարտուն տեսքի կգա ամենուշը մեկ տարի անց: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց Հայաստանի որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու այն հանգամանքը, որ ներդրողները կարող են այստեղ շահույթ ստանալ: Սփյուռքահայ գործարարների ու նրանց խնդիրների կողքին յուրաքանչյուր պահի կանգնած է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
 
Համաներդրող, գործարար Աշոտ Մկրտչյանը նշեց, որ իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք, և բարեհաջող ընթացքի դեպքում ներդրումներ կկատարվեն նաև այլ ոլորտներում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահդեսյանը տեսակապի միջոցով իր վստահությունը հայտնեց, որ արևային էներգետիկայի ոլորտում Կիպրոսի Հանրապետության փորձը մեծապես կնպաստի ներդրման հաջողությանը: Ըստ կիպրահայ պատգամավորի՝ այս նախաձեռնությունը խթանելու է ինչպես Հայաստան-Կիպրոս հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ու Հայաստանի տնտեսական առաջընթացին:
 
 
Կիպրահայ գործարար, համաներդրող Դավիթ Պետրոսյանը կարևորեց Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ներդրման որոշման կայացման գործում Զարեհ Սինանյանի դերակատարությունը: Ըստ գործարարի՝ այս նախաձեռնությունը հատկապես արժեքավոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
**
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ diaspora@gov.am էլ. հասցեով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play