«Հրաշալի լուր ունենք. Կորոնավիրուսը 24 ժամում 100%-ով ոչնչացրել ենք». Ավստրալացի բժիշկ. Newsweek


«Հրաշալի լուր ունենք. Կորոնավիրուսը 24 ժամում 100%-ով ոչնչացրել ենք». Ավստրալացի բժիշկ. Newsweek

  • 07-05-2020 17:24:47   | Ավստրալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

past.am Ավստրալացի հետազոտողները լաբորատորիայում Իվետրիմիցին մանրէների դեմ դեղամիջոցը փորձարկել են նոր կորոնավիրուսի դեմ։ Արդյունքները զարմացրել են գիտնականներին։
 
Antiviral Research պարբերականում տպագրված հետազոտության համաձայն՝ մեկ չափաբաժին դեղը կորոնավիրուսը չեզոքացրել է 24 ժամվա ընթացքում։
 
«Իվետրիմիցինը լայն գործողության շրջանակ ունեցող հակավիրուսային դեղամիջոց է։ Սա հրաշալի լուր է և այս լաբորատոր փորձարկումների արդյունքները պետք է փորձենք վերարտարդրել մարդկանց վրա։
 
Եթե հաջողենք, ապա այս դեղամիջոցը լայնորեն կկիրառվի և այն կկարողանա հազարավոր կյանքեր փրկել», - նշել է Մելբուռնի Մոնաշ համալսարանի հետազոտող, բժիշկ Քայլի Վագսթաֆը։
 
Թե ինչպե՞ս է Իվետրիմիցինը վերացնում վիրուսը՝ դեռևս առեղծված է, այդուհանդերձ փաստ է, որ դրա մի չափաբաժինը բավական է՝ ոչնչացնելու վիրուսային ՌՆԹ համակարգը, այսինքն վիրուսի բազմացումը կենդանի օրգանիզմում։
 
Հղման աղբյուրը՝ Norutyunner.am
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play