Երեւանի աագանու ընտրություններով դրվում է կառավարման<br /> ապակենտրոնացման սկզբունքի հիմքը,- գտնում է դաշնակցական Ալբերտ<br /> Աջեմյանը<br />


Երեւանի աագանու ընտրություններով դրվում է կառավարման
ապակենտրոնացման սկզբունքի հիմքը,- գտնում է դաշնակցական Ալբերտ
Աջեմյանը

  • 04-05-2009 18:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչ օրս Երեւանում կատարված բարեփոխումները կրել են տեղային կոմունալ բնույթ` ասֆալտապատում, կանաչապատում եւ այլն. այժմ արդեն անհրաժեշտ է ռազմավարական ծրագրերի մշակում եւ իրականացում: Այսպիսի տեսակետ հայտնեց Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Երեւանի ավագանու ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ալբերտ Աջեմյանը կուսակցության համակիրների հետ մայիսի 4-ի հանդիպմանը: Նրա խոսքերով, մայրաքաղաքի ավագանու մայիսի 31-ի ընտրություններով առաջին անգամ դրվում է կառավարման ապակենտրոնացման սկզբունքի հիմքը: «Բացի այդ, 165 հոգիանոց ավագանին գալիս է փոխարինելու մեկ անձի` քաղաքապետի, իշխանությանը»,- նշեց Ա.Աջեմյանը: Ըստ նրա, ավագանու ընտրությունների մյուս դրական առանձնահատկությունն այն է, որ ապահովվում է երեւանցիների մասնակցությունը քաղաքի կառավարման գործում: Հաջորդ դրական հանգամանքը, ինչպես արձանագրեց Ա.Աջեմյանը, մայիսի 31-ի ընտրությունների «քաղաքականացված եւ գաղափարականացված» բնույթն է, ինչն արտահայտվում է քաղաքական ուժերի համամասնական ցուցակների եւ ծրագրերի առկայությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play