Երեւանի աագանու ընտրություններով դրւում է կառավարման<br /> ապակենտրոնացման սկզբունքի հիմքը,- գտնում է դաշնակցական Ալբերտ<br /> Աջեմյանը<br />


Երեւանի աագանու ընտրություններով դրւում է կառավարման
ապակենտրոնացման սկզբունքի հիմքը,- գտնում է դաշնակցական Ալբերտ
Աջեմյանը

  • 04-05-2009 18:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչ օրս Երեւանում կատարուված բարեփոխումները կրել են տեղային կոմունալ բնոյթ` ասֆալտապատում, կանաչապատում եւ այլն. այժմ արդէն անհրաժեշտ է ռազմավարական ծրագրերի մշակում եւ իրականացում: Այսպիսի տեսակէտ յայտնեց Հայ Յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ) Երեւանի աւագանու ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ալբերտ Աջեմյանը կուսակցութեան համակիրների հետ մայիսի 4-ի հանդիպմանը: Նրա խօսքերով, մայրաքաղաքի աւագանու մայիսի 31-ի ընտրություններով առաջին անգամ դրւում է կառավարման ապակենտրոնացման սկզբունքի հիմքը: «Բացի այդ, 165 հոգիանոց աւագանին գալիս է փոխարինելու մէկ անձի` քաղաքապետի, իշխանութեանը»,- նշեց Ա.Աջեմյանը: Ըստ նրա, աւագանու ընտրութիւնների միւս դրական առանձնայատկութիւնն այն է, որ ապահովում է երեւանցիների մասնակցութիւնը քաղաքի կառավարման գործում: Յաջորդ դրական հանգամանքը, ինչպէս արձանագրեց Ա.Աջեմյանը, մայիսի 31-ի ընտրութիւնների «քաղաքականացուած եւ գաղափարականացուած» բնոյթն է, ինչն արտայայտւում է քաղաքական ուժերի համամասնական ցուցակների եւ ծրագրերի առկայութեամբ:
  -   Քաղաքական