Մայիսի 28-ին քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր


Մայիսի 28-ին քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր

  • 27-05-2020 17:53:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր։
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը։
 
Նրա խոսքով՝ այդ օրը միայն բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Սարդարապատի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցեն, ինչպես ամեն տարի։
 
Խաչատրյանն ասաց, որ պաշտոնյաները պետք է հերթով մոտենան հուշահամալիրին։ Նա հավելեց, որ երեկոյան տոնական հրավառություն է նախատեսվում։
 
«Պարզապես քաղաքացիների մասնակցություն չի լինելու։ Ոստիկանները կհսկեն տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան, եւ կուտակումներ չլինեն»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այլ միջոցառումներ նախատեսված չեն։
 
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ մեր զրույցում ասաց, որ բացի Սարդարապատի հուշահամալիր այցելելուց, ՊՆ-ն եւս որեւէ այլ միջոցառում չի նախատեսել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play