Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը


Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

  • 01-06-2020 14:05:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
 
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել:
 
Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների ադյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play