Զանգեզուրի ՊՄ կոմբինատը ֆինանսական աջակցություն է հատկացրել աշխատակիցներին


Զանգեզուրի ՊՄ կոմբինատը ֆինանսական աջակցություն է հատկացրել աշխատակիցներին

  • 25-06-2020 12:27:14   |   |  Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատը (ԶՊՄԿ) իր հերթական սոցիալական ծրագիրն է իրականացրել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։ Կոմբինատի 5000 աշխատակցի հատկացվել է 250.000-ական դրամ եւ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի որոշմամբ ընկերության խոցելի խումբ համարվող տարիքով աշխատակիցներին տրվել է արձակուրդ` աշխատավարձի պահպանմամբ:
 
Ինչպես տեղեկացրեցին կոմբինատի աշխատակիցները, հարկային պահումներից հետո յուրաքանչյուր աշխատող արդյունքում ստացել է 190 000 դրամ։ 
 
Տեղեկացվեց նաեւ, որ ձեռնարկության արտադրամասերը օրական երկու անգամ ախտահանվում են,  աշխատակիցները ջերմաչափվում են ամեն հերթափոխից առաջ, եւ չնչին ջերմության առկայության դեպքում տվյալ աշխատակիցը ուղարկվում է տուն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play