Հայաստանի նախագահն ընդունել է Ռուսաստանի եւ Թուրքիայի<br /> արտգործնախարարներին<br />


Հայաստանի նախագահն ընդունել է Ռուսաստանի եւ Թուրքիայի
արտգործնախարարներին

  • 16-04-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Երեւան է ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ս.Սարգսյանը եւ Ս.Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի Ռուսաստանի Դաշնություն կատարելիք առաջիկա աշխատանքային այցին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, նույն օրը Ս.Սարգսյանն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին, ով նույնպես Երեւանում է գտնվում ՍԾՏՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի Արտաքին գործերի փոխնախարար Էրթուղրուլ Ապականը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play