Հայաստանի նախագահն ընդունել է Ռուսաստանի եւ Թուրքիայի<br /> արտգործնախարարներին<br />


Հայաստանի նախագահն ընդունել է Ռուսաստանի եւ Թուրքիայի
արտգործնախարարներին

  • 16-04-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ապրիլի 16-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Երեւան է ժամանել Սեւծովեան տնտեսական համագործակցութեան (ՍԾՏՀ) կազմակերպութեան անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ս.Սարգսեանը եւ Ս.Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային յարաբերութիւններին, ինչպէս նաեւ Հայաստանի նախագահի Ռուսաստանի Դաշնութիւն կատարելիք առաջիկայ աշխատանքային այցին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել նաեւ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, նոյն օրը Ս.Սարգսեանն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին, ով նույնպես Երեւանում է գտնւում ՍԾՏՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկուել են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը եւ Թուրքիայի Արտաքին գործերի փոխնախարար Էրթուղրուլ Ապականը:
  -   Քաղաքական