Շինարարական բում՝ Լոռու մարզում


Շինարարական բում՝ Լոռու մարզում

  • 30-06-2020 17:00:49   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

             
2020թ.-ին Լոռու մարզում աննախադեպ շինարարական բում է սպասվում: Միայն պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի 40 համայնքի կողմից կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ ընդհանուր արժեքով, որը 2 մլրդ 839 մլն դրամով ավելի է, քան 2019թ.-ին (նախորդ տարի մարզի 24 համայնքներում իրականացվել է ընդհանուր առմամբ 56 ծրագիր՝ 1 մլրդ 893 մլն դրամ ներդրմամբ):
 
Ծրագրերից 97-ն արդեն հաստատված են (ընդհանուր արժեքը՝ 4 մլրդ 667 մլն դրամ): 12 ծրագրի մասով շինաշխատանքներն սկսված են, 2 համայնք գույքի ձեռքբերում է իրականացրել:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play