ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել


ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

  • 11-07-2020 12:15:15   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես` հրդեհներ են բռնկվել Երևանի տարբեր վարչական շրջաններում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում: Այրվել է ընդհանուր 32․2 հա տարածք:
 
 
ԱԻՆ տեղեկատվության համաձայն, հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play